Թալինի ԲԿ–ում 31–ամյա ծննդկան է մահացել

23.08.2021, 14:19
Թալինի ԲԿ–ում 31–ամյա ծննդկան է մահացել
Թալինի ԲԿ–ում 31–ամյա ծննդկան է մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 20–ին «Թալին» ԲԿ–ում 31–ամյա ծննդկան է մահացել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Արագածավան գյուղի բնակիչ, ծննդկան 31-ամյա Անահիտ Գ.–ն օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում կեսարյան վիրահատությունից հետո՝ օգոստոսի 20-ին հիվանդանոցում մահացել է։

Նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Քննիչի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ։–0–