394.24
7.12
405.93
+23
Եղանակը Երևանում
Հայ

«Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները վերսկսվել են (ՎԻԴԵՈ)

11:46
18 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 18-ին, ժամը 08։20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատում են 37 փրկարարական ծառայող (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 14, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15 փրկարարական ծառայող, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը):
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 2 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 1 բեռնատար ինքնաթափ և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1061 փրկարարական ծառայող։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը մոտ 53 քաղաքացու տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:35
28 Սեպտեմբերի 2022
Երևանում 52–ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ, փամփուշտ ու դանակ (ՎԻԴԵՈ)
Երևանում 52–ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ, փամփուշտ ու դանակ. ՎԻԴԵՈ
19:07
27 Սեպտեմբերի 2022
Երևանցիներն ու շիրակցիները զգացել են Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժը
Երևանցիներն ու շիրակցիները զգացել են Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժը
14:33
27 Սեպտեմբերի 2022
Երևանում 30–ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել 9000 դոլար ու 220 հազ. դրամ
Երևանում 30–ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել 9000 դոլար ու 220 հազ. դրամ
12:52
27 Սեպտեմբերի 2022
Հայտնի է Ճամբարակում 32–ամյա ոստիկանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է Ճամբարակում 32–ամյա ոստիկանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը. ՎԻԴԵՈ
16:15
26 Սեպտեմբերի 2022
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
13:52
26 Սեպտեմբերի 2022
Բացահայտվել է Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած դաժան սպանությունը. հոսպիտալացված վիրավորը մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած սպանության վայրից. հանցագործությունը բացահայտվել է
13:02
26 Սեպտեմբերի 2022
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ. ՎԻԴԵՈ
16:05
23 Սեպտեմբերի 2022
Մտել է արագ սննդի կետ, հայհոյել ու դանակի բազմաթիվ հարվածներով սպանել. սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Ճամբարակում տեղի ունեցած դաժան սպանությունից. ՎԻԴԵՈ
15:21
23 Սեպտեմբերի 2022
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
11:03
22 Սեպտեմբերի 2022
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել
22:58
21 Սեպտեմբերի 2022
Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք բնակավայրերում
Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք բնակավայրերում