414.13
4.77
387.04
+28
Եղանակը Երևանում
Հայ

Սոցցանցի միջոցով ու կես գնով. քաղաքացին բռնվել է COVID-19-ի դեմ դեղեր վաճառելիս (ՎԻԴԵՈ)

13:54
18 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Загружается новость ... "Лево"

Կոմտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հանդիպելու և ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիման վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այս ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415.000 դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հզ դրամ է:

«Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ :

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:

Ծանուցում ՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
06 Հունիսի 2023
23–ամյա երիտասրադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
23–ամյա երիտասրադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
15:25
06 Հունիսի 2023
Թշնամական հարաբերություններ են ունեցել. տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
Տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
12:53
06 Հունիսի 2023
Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
Օձերն ակտիվանում են. փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
22:03
05 Հունիսի 2023
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
14:43
05 Հունիսի 2023
Սևանում երիտասարդը հրել գցել է 11–ամյա տղային ու գողացել 4000 դրամը
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը
12:05
05 Հունիսի 2023
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել. փորձագետները պարզում են պատճառը
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել

11:54
05 Հունիսի 2023
Օձերն ակտիվանում են. մեկ օրում 12 ահազանգ է ստացվել
Օձերն ակտիվանում են. Փրկարար ծառայությունը մեկ օրում 12 ահազանգ է ստացել
10:18
05 Հունիսի 2023
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
13:56
04 Հունիսի 2023
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՎԻԴԵՈ
15:26
02 Հունիսի 2023
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
12:45
02 Հունիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
11:15
02 Հունիսի 2023
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը