Սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային

13.10.2021, 15:08
Աշտարակի խճուղում սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
Սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` հոկտեմբերի 13–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով, Toyota–ի վարորդը սերիալների հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանն է։ Նա հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–