Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. 56–ամյա վարորդը տեղում մահացել է

12.05.2022, 12:19
Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. 56–ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. 56–ամյա վարորդը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռոբերտ Մ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ավտոտեխսպասարկման կայանի պատին։

Վթարի հետևանքով Ռոբերտ Մ-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Ֆրիդա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–