ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 10-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում է ինքնասպան լինել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:–0–