Քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից Երևանի Բաղրամյան պողոտայում

12.11.2019, 14:41
Երևանի Բաղրամյան պողոտայում քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից :
Քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից Երևանի Բաղրամյան պողոտայում

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի 5-րդ հարկից.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–