Պայթյուն Գյումրիում` հրդեհի բռնկմամբ

16.04.2021, 10:19
Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ
Պայթյուն Գյումրիում` հրդեհի բռնկմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 16-ին, ժամը 04։10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Տերյան փողոցում գտնվող սննդի տաղավարում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:28-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, և վնասվել՝ տաղավարի կառուցատարրերը:–0–