Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք

15.09.2021, 12:16
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենից ոստիկանները 18–ամյա երիտասարդի են բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է սառը զենք։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, դեպքը տեղի է ունեցել նախօրեին ժամը 16։45։

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից բերման են ենթարկել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, մայրաքաղաքի քոլեջներից մեկի 18-ամյա ուսանողի: Նա կասկածվում էր սառը զենք կրելու մեջ:

«Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–