Մարտունիում ընտանիքի 5 անդամներ հոսպիտալացվել են` թունավորման ախտանիշներով

03.07.2019, 15:47
Մարտունիում ընտանիքի 5 անդամներ հոսպիտալացվել են` թունավորման ախտանիշներով:
Մարտունիում ընտանիքի 5 անդամներ հոսպիտալացվել են` թունավորման ախտանիշներով

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մարտունիում ընտանիքի 5 անդամներ հոսպիտալացվել են` թունավորման ախտանիշներով։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հուլիսի 2-ին, ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:–0–