Լոռու մարզում կամուրջ է փլուզվել (ՖՈՏՈ)

02.06.2022, 11:27
Լոռու մարզում կամուրջ է փլուզվել. ՖՈՏՈ
Լոռու մարզում կամուրջ է փլուզվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 1-ին, ժամը 16։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան քաղաքից դեպի հանգստյան գոտիներ տանող ավտոճանապարհին՝ «Գոմերաձոր» կոչվող տարածքում, մետաղական կամուրջը (մոտ 10 մ) փլուզվել է, ինչից «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․) շրջվել և ընկել է Ձորագետ գետը, տուժածներ չկան: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Կամրջի փլուզման հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ճանապարհը փորձել է շրջանցել և արգելափակվել է գետում։ Փրկարարները գետից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան:-0-

 - рис.1