419.32
4.21
393.84
+18
Եղանակը Երևանում
Հայ

Լոռիում կինը 2 երեխա է ունեցել ու վաճառել 2000 և 4500 դոլարով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11:37
26 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին և 2019 թվականին նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի և հանցակցությամբ, խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը.

«Մասնավորապես, պարզվել է, որ Լոռու մարզի բնակչուհին իր ծննդաբերած, 2018թ. ծնված երեխային վաճառելու շուրջ մոր հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն, և Երևան քաղաքի բնակիչների խնամքին հանձնելու նպատակով 2018թ. հու­նիս­ին նրանք երեխային հանձնել են խնամքն ստանձնող ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964.480 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին Ալավերդի քաղաքի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են  241.120 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին ստանալով 578.688 ՀՀ դրամին համարժեք 1.200 ԱՄՆ դոլլար գումար, երեխայի մայրը նոտարական վավերացմամբ հայտարարություն է ստորագրել երեխայի խնամքից և դաստիարակությունից հրաժարվելու մասին: Նույն անձը իր ծննդաբերած մեկ այլ՝ 2019թ. ծնված երեխային վաճառելու շուրջ ևս նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ և, ծննդատնից դուրս գրելիս նրանք երեխային հանձնել են Ալավերդի քաղաքի բնակիչների խնամքին՝ վերջիններիս հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով երեխային 2.158.650 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: Արդյունքում 2019թ. դեկտեմբերին Ալավերդի քաղաքում խնամքն ստանձնողի կողմից Թումանյանի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 95.240 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած մասը ստանալու նպատակով խնամքն ստանձնողներից պահանջել են գրել պարտավորագիր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

2020թ. փետր­վա­րին երեխայի մայրը խնամքն ստանձնողի անվամբ տվել է երեխային Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յուն տե­ղա­փո­խե­լու հա­մար նո­տա­րա­կան կար­գով վա­վե­րաց­ված հա­մա­ձայ­նա­գիր, ո­րից հե­տո երեխային տե­ղա­փո­խել են ՌԴ:

Նկարագրված արարքների կատարման ժամանակ երեխայի առք և վաճառք իրականացրած անձանց մի մասի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում հայտնվել են կեղծ տեղեկություններ:

Նկարագրված արարքների համար երեխաների առքն ու վաճառքն իրականացրած, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդած 5 անձինք քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և  169.1-րդ հոդվածներով:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցհեր են ձեռնարկվում, նաև նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձնաց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:00
12 Ապրիլի 2024
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառահող մահացել է, 20–ը վիրավոր է
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառայող մահացել է, 20–ը վիրավոր է
15:50
12 Ապրիլի 2024
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ ու փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
Փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
15:25
12 Ապրիլի 2024
18–ամյա երիտասարդն ասել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով․ բայց պարզվել է, որ դանակահարել են
18–ամյա երիտասարդն ասել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով․ բայց պարզվել է, որ դանակահարել են
14:39
12 Ապրիլի 2024
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
13:02
12 Ապրիլի 2024
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ (ՎՒԴԵՈ)
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ․ ՎԻԴԵՈ
14:19
11 Ապրիլի 2024
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:44
11 Ապրիլի 2024
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
11:29
11 Ապրիլի 2024
36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ մեքենայի վարորդին ու 2 ուղևորներին ձեռնաշղթա են հագցրել ու պառկեցրել գետնին (ՖՈՏՈ)
Երևանում օրը ցերեկով 36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ հայտնի են միջադեպի մանրամասները․ ՖՈՏՈ
11:12
11 Ապրիլի 2024
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին (ՎիԴԵՈ)
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին․ ՎիԴԵՈ
21:15
10 Ապրիլի 2024
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
15:07
10 Ապրիլի 2024
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
12:11
10 Ապրիլի 2024
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար․ ԶԼՄ
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար