Խոշոր հրդեհ է բռնկվել Նորք–Մարաշի հեռուստաաշտարակի մոտ (ՖՈՏՈ)

25.06.2021, 19:12
Խոշոր հրդեհ է բռնկվել Նորք–Մարաշի հեռուստաաշտարակի մոտ.ՖՈՏՈ
Խոշոր հրդեհ է բռնկվել Նորք–Մարաշի հեռուստաաշտարակի մոտ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։

 - рис.1

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին։

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։–0–