Խոշոր հրդեհ Երևանում. Opel–ն ամբողջությամբ այրվել է

14.05.2020, 09:54
Խոշոր հրդեհ Երևանում. Opel–ն ամբողջությամբ այրվել է
Խոշոր հրդեհ Երևանում. Opel–ն ամբողջությամբ այրվել է
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 14-ին, ժամը 01:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։09-ին, մարվել՝ 02։17-ին։ Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարսևան Օ․) ամբողջությամբ։–0–