Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ջերմուկի մոտակայքում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 4-ին, ժամը 14:34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 10 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Patrol» (վարորդ՝ Ս․ Խ․) և «GAZ-2410» (վարորդ՝ Խ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Խ․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:–0–