Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. վիրավորների թվում 5–ամյա երեխա կա

08.01.2020, 15:22
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. վիրավորների թվում 5–ամյա երեխա կա
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. վիրավորների թվում 5–ամյա երեխա կա

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

Загружается новость ... "Лево"

Ժամը 16:140-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են Գավառի բնակիչներ 64-ամյա Կարապետ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 29-ամյա Վահան Դվոյանի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը: 

Վթարի հետևանքով Վ. Դվոյանի ուղևորները` Գավառի բնակիչներ 23-ամյա Նորայր Ջևիկյանը, 20-ամյա Թագուհի Օհանյանը և 5-ամյա Նարեկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–