440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ջրվեժում 36–ամյա որդին դանակի հարվածներով սպանել է 64–ամյա հորը. հարուցվել է քրգործ

13:18
11 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժ գյուղի՝ 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2019թ մարտի 10-ին`ժամը 13:25-ին, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում որդին սպանել է հորը`ծնված 1955 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 10-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1983թ., Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում՝ ննջասենյակում, դանակով հարվածներ է հասցրել 64-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 10-ին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): 1955թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1983 թվականին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արյան նմուշներ, դանակի փայտյա բռնակ, դանակի շեղբ, դանակ, ևս մեկ դանակ՝ ննջասենյակի սեղանի վրայից: «Աբովյան ԲԿ»-ից առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները: Նշանակվել են դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

1983թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին