Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղերի մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել

06.12.2021, 13:31
Այսօր առավոտյան Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղերի մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել
Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղերի մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղերի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-