Հրկիզել էր դատաբժշկի ավտոմեքենան. Աշտարակի ոստիկանների բացահայտումը (ՎԻԴԵՈ)

23.03.2022, 11:59
Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ հրկիզել է դատաբժշկի ավտոմեքենան. ՎԻԴԵՈ
Հրկիզել էր դատաբժշկի ավտոմեքենան. Աշտարակի ոստիկանների բացահայտումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12.45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը:

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։–0–