Հրապարակվել են կադրեր Էջմիածնում տեղի ունեցած սարսափելի սպանության դեպքի վայրից.վարձակալը դանակներով հարձակվել էր տանտերերի վրա (ՎԻԴԵՈ)`
14:36
09 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է տեսանյութ նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, նախօրեին ժամը 06։35–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող անձը, նույն տան սեփականատիրոջը և վերջինիս կնոջը դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային դանակներով անկանոն հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին: Աղմուկը լսելով՝ օգնության է շտապել հարևանը, որին տեսնելով՝ վարձակալը դանակներով հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վարձակալը փորձել է դիմել փախուստի, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ստացած վնասվածքների հետևանքով տան սեփականատերը մահացել է, իսկ նրա կինն ու հարևանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:-0-