450.73
4.31
429.14
+7
Եղանակը Երևանում
Հայ

Էջմիածնում բնակարան վարձած տղամարդը դանակներով հարձակվել է տանտիրոջ, նրա կնոջ և հարևանի վրա. տանտերը մահացել է (ՖՈՏՈ)

11:48
09 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. օգոստոսի 8-ին` ժամը 06:35-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալը դանակահարել է տան սեփականատերերին և իր սկեսրայրին, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող անձը, նույն տան սեփականատիրոջը և վերջինիս կնոջը դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային դանակներով անկանոն հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին: Աղմուկը լսելով՝ օգնության է շտապել հարևանը, որին տեսնելով՝ վարձակալը դանակներով հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վարձակալը փորձել է դիմել փախուստի, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ստացած վնասվածքների հետևանքով տան սեփականատերը մահացել է, իսկ նրա կինն ու հարևանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (սպանության փորձ): 

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ վերը նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Հոկտեմբերի 2023
Ծեծկռտուք ու դանակահարություն գիշերային ակումբում. կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)
Տեսախցիկը ֆիքսել է ծեծկռտուքի պահը. ՎԻԴԵՈ
15:46
04 Հոկտեմբերի 2023
Դատապարտյալի մոտ տեսակցության եկած կնոջ ներքնազգեստից հայտանբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, նա ձերբակալվել է
Կնոջ ներքնազգեստից հայտանբերվել էբյուրեղանման զանգվածով փաթեթ, նա ձերբակալվել է
13:49
04 Հոկտեմբերի 2023
Սնկի արտադրամասում հայտնաբերվել է տիրոջ կախված դին. նա երկտող է թողել
Սնկի արտադրամասում հայտնաբերվել է տիրոջ կախված դին. նա երկտող է թողել
10:16
04 Հոկտեմբերի 2023
Ողբերգական ավտովթար Գյումրի–Երևան ճանապարհին. 3 մարդ մահացել է, տուժել է 4 մարդ, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար Գյումրի–Երևան ճանապարհին. 3 մարդ մահացել է, տուժել է 4 մարդ, այդ թվում` երեխաներ. ՖՈՏՈ
14:59
02 Հոկտեմբերի 2023
Երևանում փեսան դանակով հարձակվել է աներձագի վրա, վերջինս երկաթյա խողովակով հարվածել է գլխին ու սպանել
Երևանում փեսան դանակով հարձակվել է աներձագի վրա, վերջինս երկաթյա խողովակով հարվածել է գլխին ու սպանել
10:44
02 Հոկտեմբերի 2023
Կրակոցներ Կոտայքում. հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ` հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում
Կրակոցներ Կոտայքում. հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ` հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում
08:54
02 Հոկտեմբերի 2023
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է