416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Հրազդանում պարեկի կրակոցի հետևանքով 46-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

20:31
13 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն:
Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա:

Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին: Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։
Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, ով նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողության փորձ) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
02 Հունիսի 2023
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
12:45
02 Հունիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
11:15
02 Հունիսի 2023
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
14:19
01 Հունիսի 2023
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
12:09
01 Հունիսի 2023
37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
Այսօր 37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
11:19
01 Հունիսի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
10:15
01 Հունիսի 2023
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
15:04
31 Մայիսի 2023
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
12:50
31 Մայիսի 2023
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կալանավորված կա
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. մանրամասներ Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձից
11:39
31 Մայիսի 2023
Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)
Երևանում վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը. ՎԻԴԵՈ
11:21
31 Մայիսի 2023
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի. ՖՈՏՈ
13:48
30 Մայիսի 2023
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին ու ներկայացել ոստիկանություն