Հայաստանում ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվող 35–ամյա տղամարդ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

19.05.2022, 15:30
Հայաստանում ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվող 35–ամյա տղամարդ է հայտնաբերվել.ՎԻԴԵՈ
Հայաստանում ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվող 35–ամյա տղամարդ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն ստորաբաժանման և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Էջմիածնում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 35-ամյա մի տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

«Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչությունում բռնաբարության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

35-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին։–0–