Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

17.12.2021, 11:52
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ, Զույգաղբյուր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:–0–