ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Գեղարքունիքում 50–ամյա տղամարդու կողմից 86–ամյա մոր սպանության մասին։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, մայիսի 6-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. հիվանդանոց էր զանգել Լճաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, թե 86-ամյա մայրը տանը հանկարծամահ է եղել:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է նշված տուն: Իրավապահները, սակայն, դիակի դեմքին և պարանոցին հայտնաբերել են բռնության հետքեր:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին մոր և որդու միջև ծագած հերթական կենցաղային վեճի ընթացքում հենց ահազանգող 50-ամյա տղամարդն էր ծեծել ու խեղդամահ արել մորը:
Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում