Գեղարքունիքում 5–ամյա երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հիվանդանոց տեղափոխելիս Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, հանկարծամահ է եղել։
Փաստի առթիվ ոստիկանության նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։–0–