Գեղարքունիքի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

06.04.2023, 14:01
Գեղարքունիքի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել
Գեղարքունիքի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացաները ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է, նրանց հայտնաբերել է ազգականը։–0–