424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Կապանում. 29–ամյա երիտասարդը ծեծել է հորեղբորն ու այրել անկողինը, որում հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում

14:45
09 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր:

Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով:

«Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել