435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ծեծելով սպանել են տղամարդուն ու դին արկղով տեղափոխել. Վեդիում կատարված ահասարսուռ սպանության մանրամասները (ՎԻԴԵՈ)

15:20
11 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությանը բացահայտել է Վեդիում կատարված սարսափելի սպանությունը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղր էր տեսել, մեջը՝ տղամարդու դի։ Ժամը 12.45-ին նա ահազանգել էր ոստիկանություն։ Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ արկղում 59-ամյա Պետրոս Ամիրխանյանի դին էր։

«Դատաբժիշկը մարմնի զննությամբ բռնության հետքեր հայտնաբերեց։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանն ուղղված ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների միջոցառումներին միացան Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին, որ տղամարդուն ծեծելով սպանել են հունվարի 5-ին։ Նախնական տվյալներով՝ Վեդի քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մի քանի անձի, այդ թվում՝ անչափահասների մասնակցությամբ հացկերույթ էր եղել։ Կենցաղային հարցի շուրջ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում 59-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծել էին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"

Դեպքից երկու օր անց անչափահասներից մեկը հոր տաքսի ավտոմեքենան բերել էր կացարանի մոտ, որտեղից էլ փայտե արկղով դին տեղափոխել էին Վեդիից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհ ու թողել այնտեղ։

Ոստիկանության ծառայողները նույն օպերատիվությամբ հայտնաբերեցին նաև կասկածվողներին, որոնք բերման ենթարկվեցին Արարատի բաժին, ապա ներկայացվեցին Վեդիի քննչական բաժին՝ հարցաքննության։ 4 անձ, այդ թվում՝ 15-ամյա երկու պատանի ձերբակալվել են։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի