Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը. ԶԼՄ

05.08.2020, 00:22
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը մահացել է այսօր Բեյրութում գրանցված հզոր պայթյունի հետևանքով։

Загружается новость ... "Лево"

Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, Twitter–ի իր ալիքում հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաջարյանը լուրջ վնասվածքներ է ստացել ու գտնվում է անգիտակից վիճակում։

Այսօր հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստի մոտ` Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտակայքում։ Պայթյունի ալիքից ցնցվել են Բեյրութի բնակելի թաղամասերը։ Կան ավերածություններ։ Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, հարյուրից ավելի մարդ վնասվածքներ է ստացել։

ՀՀ ԱԳՆ–ի հաղորդմամբ, պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, մահացել է մեկ հայ, մի քանիսը վնասվածքներ ունեն։–0–