Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, մահացել է մեկ հայ, մի քանիսը վնասվածքներ ունեն. ԱԳՆ
04.08.2020,
23:44
Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, մահացել է մեկ հայ, մի քանիսը վնասվածքներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի», – նշել է նա:
ԶԼՄ–ների տվյալներով, այսօր հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստի մոտ` Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտակայքում։ Պայթյունի ալիքից ցնցվել են Բեյրութի բնակելի թաղամասերը։ Կան ավերածություններ։ Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, հարյուրից ավելի մարդ վնասվածքներ է ստացել։–0–