Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին BMW X5–ը, մոտ 50 մ գլորվելով, հայտնվել է ձորում. կան տուժածներ

27.07.2020, 10:10
Խոշոր ավտովթար Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին, կան տուժածներ
Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին BMW X5–ը, մոտ 50 մ գլորվելով, հայտնվել է ձորում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին։

ԱԻՆ–ից հայտնում են, որ ժամը 01:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ո․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով հայտնվել ձորում:

«Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր Արսեն Զ․-ին (ծնված 1986 թ․), Արման Վ․-ին (ծնվ․1989թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները Արսեն Զ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սարգիս Ո․-ինը՝ միջին ծանրության իսկ Արման Վ․-ինը՝ բավարար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:–0–