Աշտարակ-Երևան ճանապարհին մեքենա է այրվել

24.10.2022, 10:57
Աշտարակ-Երևան ճանապարհին մեքենա է այրվել
Աշտարակ-Երևան ճանապարհին մեքենա է այրվել
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին արտակարգ պատահար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ճանապարհին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարա ծառայությունը:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Պ.):-0-