Արտակարգ պատահար Երևանում. շենքերից մեկում ինքնաշեն ականանետի ական է հայտնաբերվել

22.08.2022, 20:01
Արտակարգ պատահար Երևանում. շենքերից մեկում ինքնաշեն ականանետի ական է հայտնաբերվել
Արտակարգ պատահար Երևանում. շենքերից մեկում ինքնաշեն ականանետի ական է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 22-ին, ժամը 10։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ինքնաշեն ականանետի ական՝ պայթուցիչով, որն ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման:-0-