Արտառոց դեպք Արարատում․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը փրկել է մարզադահլիճում ճոպանի վրա կախված վիճակում հայտնաբերված 12-ամյա տղայի կյանքը

14.04.2023, 12:04

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Արարատի ԲԿ է տեղափոխվել մի երեխա` «մեխանիկական շնչահեղձություն, շնչական անբավարարություն 1-ին աստիճանի կոմատոզ վիճակ, գլխուղեղի հիպոքսեմիա» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի թիվ 1-ին հիմնական դպրոցից։ Նա նշված դպրոցի սան է, 12 տարեկան։

Պարզվել է նաև, որ ժամը 13:10-ի սահմաներում աշակերտը դպրոցի մարզադահլիճում, դասամիջոցի ժամանակ, պտուտակաձողի վրա ամրացված ճոպանով, ինչ–որ գործողություններ է կատարել և պարանը փաթաթվել է տղայի պարանոցին, բարեբախտաբար, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ու աշակերտները տարօրինակ ձայներ են լսել ու մտնելով դահլիճ երեխային հայտնաբերել են կախված։

Ֆիզկուլտուրայի 37-ամյա ուսուցիչ Մանվել Մկրտչյանը կարողացել է ժամանակին կտրել պարանը, ապա, անհրաժեշտ մերսումներ կատարելուց հետո, երեխային անհրաժեշտ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, որից հետո տեղափոխել են բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ երեխային Արարատի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։–0–