Արտակարգ դեպք Երևանում. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել

02.04.2022, 22:59
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, միջին տարիքի տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Այս պահին փրկարար-հոգեբանն ու պարեկները շարունակում են բանակցությունները, որպեսզի տղամարդը, ով բողոքում է ինչ-որ քրեական գործից, կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր:

Կայքի տեղեկություններով, նա հայտնել է, որ Շիրակի մարզի բնակիչ է:

Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են նրա ինքնությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-