Արտակարգ դեպք Սյունիքում, որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, 2 փրկարար վիրավորվել է
19.01.2021,
16:07
Քիչ առաջ պայթյուն է գրանցվել Սյունիքում` անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների ժամանակ 2 փրկարար վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։ Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։–0–