Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
21.07.2021,
15:37
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են։–0–