438.37
4.44
404.03
+4
Եղանակը Երևանում
Հայ

Արարատում տղամարդը փորձել է սպանել եկեղեցու շինարարներին

16:58
09 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Արարատ գյուղի բնակիչը կալանավորվել է՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Загружается новость ... "Лево"
2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 7-ին, Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում կիսակառույց եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, իր ընկերների և այլ անձանց ուղղությամբ Արարատ գյուղի բնակիչը ինքնաձիգից 3-4 մենահատ կրակոց է արձակել, սակայն իրենք վնասազերծել են նրան՝ ձեռքից վերցնելով ինքնաձիգը, որը հետագայում ներկայացվել է իրավապահներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի փամփուշտի 2 հատ կրակված պարկուճ և ինքնաձիգի մեկ հատ փամփշտատուփ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

«Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Արարատ գյուղի 40-ամյա բնակիչը, հայտնաբերվել է և ձերբակալվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից