625.46
6.97
521.04
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ալավերդիում դիմակավորված անձինք կապել են ոսկյա զարդերի խանութի վաճառողուհուն, կրակոց արձակել ու փորձել են խոշոր գումար հափշտակել

15:06
03 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. 2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձիք` ապօրինի ձեռք բերած և կրած զենքերով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող դանակով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել վերջինիս բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ մեկ անգամ կրակոց են արձակել, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝դիմել են փախուստի:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
14:28
05 Մայիսի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
13:27
05 Մայիսի 2021
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
13:24
05 Մայիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
11:13
05 Մայիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
20:23
04 Մայիսի 2021
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
20:05
04 Մայիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել
17:57
04 Մայիսի 2021
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
11:35
04 Մայիսի 2021
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
21:13
03 Մայիսի 2021
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է.ՎԻԴԵՈ
18:22
03 Մայիսի 2021
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել
13:12
03 Մայիսի 2021
Բաղրամյան գյուղում բախվել է երկու մեքենա, նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են
Բաղրամյան գյուղում բախվել է երկու մեքենա, նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են