Ակցիայի մասնակիցը կորցրել է գիտակցությունը ոստիկանության հետ բախման հետևանքով (ՎԻԴԵՈ)

02.05.2022, 14:00
Ակցիայի մասնակիցը կորցրել է գիտակցությունը ոստիկանության հետ բախման հետևանքով. ՎԻԴԵՈ
Ակցիայի մասնակիցը կորցրել է գիտակցությունը ոստիկանության հետ բախման հետևանքով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում այսօր առավոտյան կազմակերպված անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածքներ է ստացել ոստիկանների հետ բախումների հետևանքով:

Ինչպես երևում է «Նովոստի-Արմենիա»-ի Telegram ալիքում հրապարակված տեսանյութում, տղամարդը կորցրել է գիտակցությունը, ամբոխից բղավում են, որ նրա բերանից արյուն է գալիս:

Դեպքի վայր ժամանակ շտապօգնության բրիգադը հոսպիտալացրել է տուժածին:

Ոստիկանների հետ բախումների ժամանակ լրագրողներից մեկը ևս կորցրել է գիտակցությունը: Ավելի ուշ նա հայտնել է, որ իր նկատմամբ ուժ չի կիրառվել:

Ընդդիմության կոչով վաղ առավոտից ցուցարարները սկսել են փակել Երևանի գլխավոր փողոցներն ու խաչմերուկները, որոնք կապում են Երևանի ծայրամասը կենտրոնի հետ: Երևանի մեծ կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը գրեթե կաթվածահար վիճակում էր, փակ էին Բաղրամյան պողոտան, Խորենացի և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկները, Մյասնիկյան, Արշակունյաց, Գրիգոր Լուսավորիչ պողոտաները և այլն: Ցուցարաները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», նրանց թվում են ընդդիմադիր պատգամավորներ: Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, տարբեր տվյալներով՝ բերման է ենթարկվել 120-200 մարդ:-0-