ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Փրկարարները մեկ օրում բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել 8 օձ։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:–0–