422.28
5.02
388.48
+4
Եղանակը Երևանում
Հայ

48–ամյա տղամարդը պարտքի դիմաց սպառնացել ու խլել էր տղամարդու BMW–ն (ՎԻԴԵՈ)

15:43
19 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 12-ի երեկոյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել և հայտնել, որ Արմավիրի Երևանյան փողոցի խանութներից մեկի մոտ ծեծել են ամուսնուն, պարտքի դիմաց ապօրինաբար տիրացել նրա «BMW» մակնիշի մեքենային։ Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Օպերատիվ խմբի մի մասը՝ Երևանյան փողոց, մյուսները Նորապատ մեկնեցին։ Պարզվեց՝ ժամը 20.30-ի սահմաններում տուժողի ծանոթը գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել և զենքի նման առարկայով սպառնալով՝ նրանից խլել է մեքենան։ «BMW»-ի տերը հիշյալ անձի միայն անունը գիտեր։ Անհրաժեշտ էր պարզել կասկածյալի ինքնությունը, գտնվելու վայրը, հայտնաբերել թե՛ նրան և թե՛ մեքենան։

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի Երևանյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։ Նա Բաղրամյան փողոցում հայտնաբերվեց և, հափշտակած մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց ապակե գլանակ՝ յուրահատուկ հոտ ունեցող ածխացած զանգվածի մնացորդներով։

Ըստ բերման ենթարկվածի՝ ապակե գլանակով թմրանյութ էր օգտագործել, իսկ զենքի նման առարկան եղել էր փայտե խաղալիք։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Հանգամանքները քննությամբ պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
31 Մարտի 2023
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել. ՖՈՏՈ
15:30
31 Մարտի 2023
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
14:52
31 Մարտի 2023
Երևանում փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Երևանում այսօր փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:46
31 Մարտի 2023
Երևանում 71–ամյա եղբայրը վիճել է 69–ամյա եղբոր հետ ու դանակահարել նրան
Երևանում 71–ամյա եղբայրը դանակահարել է 69–ամյա եղբորը
13:04
31 Մարտի 2023
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
10:04
30 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
15:24
29 Մարտի 2023
Արաբկիրի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
14:42
29 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
16:07
28 Մարտի 2023
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին