549.25
6.64
475.91
+9
Եղանակը Երևանում
Հայ

39–ամյա կինը 2000 դոլարով վաճառել է նորածին դստերը, հրապարակվել են դեպքի բոլոր մանրամասները

12:41
09 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքը կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի բնակչուհու հետ:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա: 2020թ. հուլիսի 13-ին 39-ամյա կինը դուրս է գրվել բուժհաստատությունից, նույն օրը երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն, նրանից ստացել գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձևակերպելուց հետո:

Загружается новость ... "Право"

Բացի այդ, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ Երևանի վերոնշյալ բնակչուհու ամուսինը՝ 43-ամյա տղամարդը, չի հանդիսանում իր նորածին դստեր կենսաբանական հայրը՝ Արարատի մարզի բնակչուհին, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար, 2020թ. հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել բովանդա¬կությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով և 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին և մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:12
05 Նոյեմբերի 2021
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. մեքենան բախվել է մոտոցիկլետին, մոտոցիկլավարը դուրս է թռել (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. մեքենան բախվել է մոտոցիկլետին, մոտոցիկլավարը դուրս է թռել.ՖՈՏՈ
19:04
05 Նոյեմբերի 2021
Եվս 15 քաղաքացի է հոսպիտալացվել թունավորման ախտանիշերով. նրանք ևս սնվել են պիցցերիաների հայտնի ցանցի կետերում
Եվս 15 քաղաքացի է հոսպիտալացվել թունավորման ախտանիշերով. նրանք ևս սնվել են պիցցերիաների հայտնի ցանցի կետերում
10:49
05 Նոյեմբերի 2021
Կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes–ը տապալել է սյունն ու կողաշրջված բախվել ծառին
Կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes–ը տապալել է սյունն ու կողաշրջված բախվել ծառին
10:39
05 Նոյեմբերի 2021
Երևանում 15 մարդ է թունավորվել, այդ թվում` 2 երեխա. նրանք այցելել են Երևանի հայտնի պիցցայանոցներից մեկը
Երևանում 15 մարդ է թունավորվել, այդ թվում` 2 երեխա. նրանք այցելել են Երևանի հայտնի պիցցայանոցներից մեկը
10:49
04 Նոյեմբերի 2021
Խոստացել է Բաքվի բանտերից բերել Հայաստան ու անհետ կորած զինծառայողի մորից հափշտակել 7000 դոլար (ՎԻԴԵՈ)
Խոստացել է Բաքվի բանտերից բերել Հայաստան ու անհետ կորած զինծառայողի մորից հափշտակել 7000 դոլար.ՎԻԴԵՈ
10:37
04 Նոյեմբերի 2021
«Կնոջս սպանել եմ, եկեք դին տարեք». զավեշտալի դեպք Երևանում
«Կնոջս սպանել եմ, եկեք դին տարեք». զավեշտալի դեպք Երևանում
00:08
04 Նոյեմբերի 2021
Սահմռկեցուցիչ ավտովթար Արագածոտնի մարզում.Mercedes–ը մխրճվել է տրակտորի մեջ, 25–ամյա մայրն ու նրա 2–ամյա որդին մահացել են
Սահմռկեցուցիչ ավտովթար Արագածոտնի մարզում.Mercedes–ը մխրճվել է տրակտորի մեջ, 25–ամյա մայրն ու նրա 2–ամյա որդին մահացել են
16:05
03 Նոյեմբերի 2021
Վիճել են ու կրակել. հայրն ու նրա երկու որդիները մեղադրվում են 42–ամյա տղամարդու սպանության մեջ (ՎԻԴԵՈ)
Վիճել են ու կրակել. հայրն ու նրա երկու որդիները մեղադրվում են 42–ամյա տղամարդու սպանության մեջ.ՎԻԴԵՈ
15:14
03 Նոյեմբերի 2021
Մոսկվայում հայ աղջիկը ծեծել է 3 հարբած ադրբեջանցիների (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում հայ աղջիկը ծեծել է 3 հարբած ադրբեջանցիների.ՎԻԴԵՈ
11:11
03 Նոյեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Հերացի փողոցի թունելում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Հերացի փողոցի թունելում. կան տուժածներ.ՖՈՏՈ
23:28
02 Նոյեմբերի 2021
Դավթաշենի կամրջից 16–ամյա պատանի է նետվել
Դավթաշենի կամրջից 16–ամյա պատանի է նետվել
15:27
02 Նոյեմբերի 2021
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Երևանում բախվում Nissan–ը, Volkswagen–ն ու Toyota–ն, կա վիրավոր (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Երևանում բախվում Nissan–ը, Volkswagen–ն ու Toyota–ն, կա վիրավոր.ՎԻԴԵՈ