416.84
4.2
391.44
+15
Եղանակը Երևանում
Հայ

28–ամյա երիտասարդը հրկիզել է տարածքը գողության հետքերը թաքցնելու համար

19:37
03 Նոյեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 1-ի գիշերը, ժամը 2.40-ին, 911 ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էին, որ հրդեհից առաջ անհայտ անձը ապօրինի մուտք էր գործել նշված ավտոտնակ և գողացել թթվածնի բաքերի ռետինե խողովակներ, ավտոմեքենայի մարտկոցներ, նվագարկիչ, ձմեռային անվադողերի երթևեկության շղթաներ, մեքենա բարձրացնելու սարքավորում և այլ գործիքներ:

Загружается новость ... "Лево"

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոտնակից գողությունը կատարել էր Ոսկեհատ գյուղի 28-ամյա բնակիչը, ապա հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տարածքը:

Նոյեմբերի 2-ին նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և հայտնել, որ գողացած իրերի մի մասը իր տանն է:

28-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն