19–ամյա աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։

12.08.2018, 16:58
19–ամյա աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
19–ամյա աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր 19–ամյա աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 12-ին, ժամը 07:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում հոգեբ7անական աջակցության բաժնի փորձնակ Արամյանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարները Լ. Հ.-ին տեղափոխել են ԵՔՎ ոստիկանության Արաբկիրի բաժին:–0–