18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն

20.03.2023, 11:00
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 16-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել 15-ամյա պատանի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 13.30-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան ծալովի դանակով խփել էր 18-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժանմունք, ապա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-