11-ամյա երեխա է մահացել Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

28.10.2022, 13:27
11-ամյա երեխա է մահացել Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
11-ամյա երեխա է մահացել Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 84 կմ հատվածում Մելիք գյուղի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բակիչ 52-ամյա Ավետիք Խաչատրյանի վարած VAZ 2106 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 06-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 11-ամյա Ղազարիկ Խ․-ն տեղում մահացել է։ Իսկ Ա․ Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Nissan-ի վարորդ Դ․ Ավետիքյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Վ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-