Ոստիկանության բաժանմունքը գրաված անձինք ներխուժել են շինություն` կոտրելով դարպասները. ականատես

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության բաժանմունքը գրաված զինված անձինք ներխուժել են շինություն` «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով կոտրելով երկաթե դարպասները, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց միջադեպի ականատեսներից մեկը։
Նա նաև ասաց, որ ոստիկաններից երկուսին տարել են շտապօգնության մեքենայով։
Զինված ապստամբության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ>>
ՀՀ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։
Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։–0–