Սարսափելի ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա 3 տուժած, այդ թվում` մանկահասակ երեխա (ՎԻԴԵՈ, էՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

10.11.2018, 22:45
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում:
Սարսափելի ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա 3 տուժած, այդ թվում` մանկահասակ երեխա (ՎԻԴԵՈ, էՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։ 

Նրա հաղորդմամբ,, միմյանց են բախվել Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel–ը կողաշրջվել է։ Ավտովթարի հետևանքով տուժել է 4 մարդ։ Opel–ի վարորդը, սրահում գտնվող տղամարդը, կինն ու մանկահասակ երեխա։ Վարորդը հրաժարավել է հոսպիտալացումից, մնացած երեք վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները, ովքեր շրջել են մեքենան և հոսանքազրկել են այն։–0–